Ընտանիքի 3 անդամների կյանքը խլած և փախուստի դիմած վարորդի ընտանիքն ահա թե ինչ է արել

Հուլիսի 26-ին ողբերգական ավտովթարից հետո Հայաստանի սահմանը հատած քաղաքացին նաև ընտանիքի անդամներին է փախցրել երկրից։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին փախուստի դիմած տղամարդու հարևանները։

«Ողբերգական վթարի հետևանքով, երբ հայրը,մայրը և 7-ամյա երեխան զոհվեցին, 41-ամյա Արմեն Տոնոյանը փախուստի դիմեց՝ հատելով Վրաստանի սահմանը։ Օրերս էլ իմացանք, որ ընտանիքին է փախցրել երկրից, երևիմտածել է՝ վրաժ կլուծեն։

Պարզից էլ պարզ է, որ էս մարդը վերևներում մարդ ունի, որ 3 հոգու կյանք խլեց ու հանգիստ, առանց որևէ խոչընդոտի սահմանը հատեց։ Արմեն Տոնոյանը քաղաքում կորած մարդ չէ, փոքր քաղաք է, բոլորս էլ գիտենք, թե ում պոչը, ում ոտքի տակն է։ ։

Չեմ ուզում անուններ նշել, բայց պարզ է, թե ում հովանավորությամբ է լքել սահմանը։ Էդքան հե՞շտ էր հա…»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրիի բնակիչը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին ողբերգական ավտովթար է եղել, ինչի հետևանքով զոհվել են հայրը,մայրը և 7-ամյա տղան։

Հիշեցնենք , որ դեպքից հետո պարզ դարձավ, որ 3-հոգանոց ընտանիքի մահվան պատճառ դարձած տղամարդը փախել է Վրաստան։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-3-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8-%D5%AD%D5%AC%D5%A1%D5%AE-%D6%87-%D6%83%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D5%AE-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%80%D5%A4%D5%AB-%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84%D5%A8-%D6%87%D5%BD

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *