Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում

Օգոստոսի 6-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի սեփական տան բակում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 1-ին նրբանցքի տան մոտ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 53-ամյա Պատվական Գ.-ի դին, մարմնի կողքին էլ հայտնաբերվել է որսորդական հրացան։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Պատվական Գ.-ն որսորդական հրացանով կրակել է ինքն իրեն։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *