Մինչև նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա․ Մերուժան Տեր-Գուլանյան

Hraparak.am-ը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, սեպտեմբերից վերսկսում է քաղաքական ակտիվ գործընթացները։

Արդյո՞ք Սրբազանը կունենա այնքան աջակցություն, որքան մայիսի 9-ին, այս հարցը հուզում է անգամ իշխանականներին։ Նախկին պատգամավոր, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կարծում է, որ Սրբազանից ակնկալիք ունեցող մարդիկ հույսը չեն կորցրել, միայն առաջին հայացքից է թվում, թե աջակցություն չկա։

«Մի բան շատ պարզ է՝ Փաշինյանը պիտի հեռանա, նա արեց այն, ինչ-որ նույնիսկ չէր էլ կարող անել։ Մի քանի մարդկանց կարծիքն է, թե Փաշինյանը լավ ղեկավար է։ ՀՀՇ-ի ժամանակ փողով կանայք կային, որոնք փող էին վերցնում ու հարձակվում ռայկոմի քարտուղարների ու պատգամավորների վրա։

Նրանք հասարակություն չէին, փողով մարդիկ էին։ Մի ծանոթ ունեմ, կիսագրագետ տղա է, իրեն նյութ են ուղարկում, իր էջում հրապարակում է, ոչ գրել գիտի, ոչ էլ էդ նյութից տեղյակ է»,-նկատեց Տեր-Գուլանյանը։

Սեպտեմբերին սպասվող իրադարձությունները, ըստ զրուցակցիս, կարեւոր նշանակություն ունեն։ Տեր-Գուլանյանի խոսքով՝ մինչեւ նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։

«Հավատացեք՝ պիտի մինչեւ նոյեմբերի 9-ը հեռանա։ Աստված չանի՝ ժողովրդի ձեռքը ընգնի՝ բզիկ-բզիկ կանեն: Ինքը պիտի հեռանա, որովհետեւ այլեւս երկիրը քանդելու տեղ չի մնացել։ Ինչ վերաբերում է Սրբազանին, ապա սա իր գործը չի, նա միայն առաջնորդողն է, Փաշինյանին հեռացնելը մեր գործն է, որը մենք փառքով կդնենք պատյան»,-ասաց գրողը։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *