Ծեծկռտուք և դանակահարություն ռեստորանում. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:45 Նոր Գյուղի սկզբնամասում գտնվող և գործող «Օդեսսա» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ա. Սարգսյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վահագն Ե.-ն է:

Ժամեր անց՝ 03:45-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ «ձախ նախաբազկի միջանցիկ ծակած-կտրած վերք, ձախ աճուկային ծալքի շրջանի ծակած վերք, որովայնի կողմնային պատի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Վարդգես Ս.-ն է:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *