Սեպտեմբերի 2-ից Արմենիա հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի «Լեռները կհիշեն» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանը: Նախագծի պրոդյուսերը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը: Դերասանական կազմում են Ռոմելա Սարգսյանը, Գևորգ Գրիգորյանը, Հակոբ Տեր–Վարդանյանը, Անահիտ Մանուկյանը, Լիա Զախարյանը և այլք:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհի Ռոմելա Սարգսյանը՝ խոսելով սերիալի 2-րդ եթերաշրջանի մասին նշել էր, որ հեռուստադիտողը սպասի «Հեպի էնդի»:
«Ինչպես բոլոր սերիալներում լավ ավարտ ենք ունենալու, շատ հետաքրքիր, ինտրիգային սերիաներ են սպասվում»:
Անդրադառնալով վերջերս մամուլում տարածված լուրերին, որ իբրև Գևորգը 2-րդ եթերաշրջանում չի լինելու հեռուստասերիալում, դերասանուհին նշեց, որ սուտ լուրեր են:
Ռոմելան նշել էր, որ ինչպես բոլոր նկարահանումների ժամանակ, դերասանները բազում փորձություններ են հաղթահարել:
«Լեռներում բարդ էր, բայց վտանգավոր ու կյանքին սպառնացող դեպքեր չեն գրանցվել, փառք Աստծո, քանի որ բոլորս նախապես պատրաստված ենք գնացել, բացի այդ մեզ հետ կային մարդիկ, ովքեր ինֆորմացված են, ինչպես ճիշտ լինել լեռներում»,- ավելի վաղ, մեզ հետ զրույցում նշել էր դերասանուհին:
Նյութի աղբյուր