«Տվեցի ափսեն՝ ասելով` կոտրի. հետո արդեն մայրիկին կանգնեցնել հնարավոր չէր». Էդգար Քամալյան (տեսանյութ)

Արցախցի լուսանկարիչ Էդգար Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայրիկս` Լյուդա Քամալյանը, գեղեցիկ ու թանկարժեք սպասքի մեծ սիրահար է:

Ճարտարի մեր երկհարկանի տան մի մեծ սենյակում միայն իր ապակե ու ճենապակե իրերն էին, որոնք հավաքում էր դեռևս 1980-ականների սկզբից:
Անցյալ տարի այս օրը պետք է դուրս գայինք տնից, Ճարտարից, Արցախից…
Բոլորիս պես մայրիկը չէր ուզում լքել իր օջախը: Տխուր-տրտում նստած էր:

Մտածեցի՝ մի ալիք ցասումը դուրս հանելը մի քիչ կթեթևացնի նրա ապրումները և առաջարկեցի բարձրանալ երկրորդ հարկ՝ սպասքի իր սիրելի նմուշների մոտ: Մայրիկը տարակուսած նայեց ինձ՝ չգուշակելով, թե ինչու իրեն բերեցի այստեղ:

Վերցրեցի առաջին ափսեն ու տվեցի ձեռքը՝ ասելով կոտրի: Հետո արդեն մայրիկին կանգնեցնել հնարավոր չէր…
Իր թույլտվությամբ եմ հրապարակում այս տեսանյութը»:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *