Հոյակապ երիտասարդ էր, պարեկ էր աշխատում… մի քանի տարի առաջ էր ամուսնացել, 2 տարեկան տղա ունի… ո՞վ էր գիշերը մահացած Դավիթ Հայրապետյանը

Գեղարքունիքի մարզում երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 35-ամյա Դավիթ Հայրապետյանը Աստղաձոր գյուղից էր։

«Դավիթը մի քանի տարի առաջ էր ամուսնացել, 2 տարեկան տղա ունի։ Դավիթի հայրը մահացած էր։ Նա ապրում էր մոր, կնոջ ու երեխայի հետ։ Հոյակապ երիտասարդ էր, պարեկ էր աշխատում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Մխիթար Ալեքսանյանը։

«Հրաշալի տղա էր Դավիթը, լավ ամուսին, լավ հայր, չենք հավատում, որ նման բան է տեղի ունեցել։ Դեռ մարմինը չեն բերել գյուղ, չգիտենք՝ հոգեհանգիստը երբ կլինի»,- ասացին գյուղացիները։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *