Խայտառակություն․ «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայացնելու է ռուս աղջիկ. ո՞վ է նոր տնօրենը, և ու՞մ են դիմել հայ գեղեցկուհիները

Հասարակության շրջանում բուռն քննադատությունների առիթ է դարձել այն, թե ինչո՞ւ է «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանն առաջին անգամ ներկայացնում ազգությամբ ռուս աղջիկ և ինչո՞ւ է մրցույթին մասնակցելու ընտրական փուլը անցկացվել ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում:

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանի հետ: Ըստ նրա՝ նախկինում «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի կազմակերպման իրավունքը պատկանում էր Endeavor’s IMG-ին, որը 2 տարի առաջ այն վաճառել է Thailand’s JKN-ին, նա էլ կանոններ է փոխել:

«Նոր տնօրենը եկավ, փոխեց մրցույթի բոլոր կանոններն ու օրենքները, և «Միսս տիեզերք»-ի 70 տարվա ավանդույթները կոտրվեցին։ Անգամ սփյուռքից իրավունք չունեին մասնակցել «Միսս տիեզերք Արմենիա» ազգային մրցույթին, եթե չէին բնակվում Հայաստանում։ Անպայման պետք է ունենային հայկական անձնագիր, լինեին մինչև 28 տարեկան, չամուսնացած։ Այժմ մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից, ամուսնացած լինել-չլինելուց, երեխա ունենալ-չունենալուց։ Բացի այդ, մրցույթի ազգային տնօրենը ևս կարող է լինել ցանկացած մեկը, որը կարող է մասնակցության համար վճարել ամենաշատ գումարը»,- մանրամասնում է նա։

Գոհարի խոսքով՝ նախկինում ազգային տնօրենի համար ևս սահմանված են եղել չափանիշներ: Ըստ նրա՝ խիստ հետևել են, թե նա ինչ կապ ունի մրցույթների հետ, արդյոք սրտացավ վերաբերմունք ունի՞ մասնակիցների հանդեպ, կազմակերպչական հարցերում և այլն, սակայն այդ կանոնը այժմ ևս հանվել է։

«Ես Հայաստանը ներկայացրել եմ «Միս տիեզերք» մրցույթին 2018 թվականին, մինչև 2023 թվականը իմ ղեկավարությամբ հինգ գեղեցկուհ պարբերաբար ներկայացրել է Հայաստանը «Միս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից։ Նախկինում ոչ մեկի լիցենզիա չէին տվել Հայաստանը ներկայացնելու համար, 2017 թվականին ես դիմեցի ու անցկացրի մրցույթը Օպերայի և բալետի թատրոնում։ Մրցույթի ղեկավարությունը շատ հավանեց և իմ պրոֆիլը ուսումնասիրելով՝ թույլ տվեցին, որ ՀՀ-ն առաջին անգամ Հայաստանը ներկայացնի «Միս Տիեզերք» մրցույթում 2018 թվականին»,- նկատում է նա։

Վերջինս ասում է՝ 2023 թվականին որոշել է դադարեցնել մրցույթի կազմակերպման մասնակցությունը, քանի որ այն շատ եռանդ ու ժամանակ է խլում: Բացի դա՝ դադարեցնելու պատճառներից մեկը եղել է այն, որ մրցույթի կազմակերպման նոր ընկերության ղեկավարը տրանսգենդեր է․ «Ես մեծ նվիրումով եմ սկսել մրցույթի անցկացմանը պատրաստվել։ Երկիր եմ ներկայացրել։ Անցկացրել եմ ազգային, համահայկական և երկու ամենամեծ միջազգային մրցույթները։ Ժամանակի ընթացքում շատ հովանավորներ ունեի, աջակիցներ, բայց այդքանը իրականացնելը դժվար գործընթաց էր։ Դադար վերցնելու պատճառներից մեկն էլ ես սկզբում թաքցնում էի, բայց հիմա նկատեցի, որ այլ մրցույթի էլ Հայաստանը տրանսգենդեր է ներկայացնելու»։

«Միս Տիեզերք» մրցույթի կազմակերպման նոր ընկերության տրանսգենդեր ղեկավարը

Այժմ, ըստ «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրենի, ռուս գեղեցկուհին, որը պետք է ներկայացնի Հայաստանը միջազգային մրցույթում, ընտրվել է օրենքի խախտմամբ։ Ընտրական մրցույթը պետք է կայանար Հայաստանում․ «Աղջիկը չի ապրել այստեղ, այլ իր հարցազրույցներում լսել ենք, որ ուղղակի որպես զբոսաշրջիկ է եկել։ Օրենքի համաձայն՝ պետք է անձնագիր ունենա հայկական, բայց այսքան խոսակցություններից հետո մինչ այժմ դա չեն ցուցադրել։ Ստացվում է, որ 2 միլիարդ մարդ աշխարհում պետք է հետևի, թե ինչպես է Հայաստանը ներկայացնում ռուս մասնակից, այն դեպքում, երբ գիտենք, թե ինչ վերաբերմունք ունի միջազգային հանրությունը հիմա Ռուսաստանի հանդեպ։ Չեմ կարծում, որ սա այնպիսի հարց է, որի շուրջ պետք է լռել։ Մեր գեղեցկուհիները նամակներով դիմել են համապատասխան կառույցներին»։

«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթն անցկացվել է ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում: Մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել բիզնեսվումն Յուլյա Պավլիկովան:

Ձախից՝ Պավլիկովան, աջից՝ Իրինա Զախարովան է, որը Հայաստանն է ներկայացնելու մրցույթում

Ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ ազգությամբ ռուս 31-ամյա Իրինա Զախարովան ասել է, որ ապրում է Հայաստանում՝ Երևանում։ Ըստ նրա՝ Հայաստանի հետ կապված են թե՛ նրա անձնական կյանքը, թե՛ ստեղծագործական ուղին, թե՛ սոցիալական գործունեությունը։ Մրցույթի եզրափակիչ փուլում նա հայերենով երգ է ներկայացրել, որով փորձել է ցույց տալ իր կապվածությունը հայկական մշակույթին։ Իրինան խոստովանել է, որ երբեք չի ներկայացել որպես մոդել, այլ ունի իր իրավաբանական ընկերությունը։ Մոտ ժամանակներս հրապարակելու է նաև իր երգը։

31-ամյա գեղեցկուհին նաև պատասխանել է հարցին, թե իր հաղթանակը հայ գեղեցկուհիները «ցավով» են ընդունել․ «Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր հաղթանակ կամ պարտություն մարդկանց մոտ առաջացնում է տարբեր էմոցիաներ։ Կարևոր է հիշել, որ մեզնից յուրաքանչյուրը ներկայացնում է իր մշակույթը»։

Նկատենք՝ մրցույթի անցկացման իրավունքները ձեռք բերած բիզնեսվումն Յուլյա Պավլիկովան էլ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչո՞ւ է մրցույթն անցկացվել Մոսկվայում։ Ըստ Պավլիկովայի՝ եզրափակիչ շոուի անցկացման համար վայր գտնելու ուղղությամբ իրենց թիմը մեծ աշխատանք է տարել, սակայն Հայաստանում չեն գտնվել մրցույթով հետաքրքրված համապատասխան թվով հովանավորներ, այդ պատճառով էլ որոշվել է եզրափակիչն անցկացնել Մոսկվայում:

Մերի Խաչատրյան

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *