Դու դեռ չես գալիս, Պապ… Ռոզա Դավթյանի հուզիչ հրապարակումը` մաhացած հայրիկի մասին

Starnews.am-ը գրում է. Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից:

Նա այս շրջանում չի նկարահանվում որևէ նախագծում, փոխարենը հետևորդների հետ ակտիվ շփումը պահպանում է ինստագրամյան հարթակում:

«Հայրս մահացել է քովիդից, իրա ոտքով գնաց հիվանդանոց և մտքիս ծայրով չէի կարող անցկացնել, որ կարող է վատ բան լինել: Այդ ժամանակ կյանքս բաժանվեց 2 մասի: Այդ օրերից հետո մտածում էի՝ արդյո՞ք կկարողանամ ապրել և ոտքի կանգնել:

Շատ մեծ բան եմ կորցրել, դրանից հետո փորձել եմ գնալ առաջ: Ամեն բան անում եմ , որ հայրիկիս արժանի զավակ լինեմ»,- նշել էր Ռոզան`Ամալյա Հովհաննիսյանի «Look&Face» հաղորդմանը:

Ռոզան հաճախ է հայրիկի մասնակցությամբ հրապարակումներ անում: Հերթական անգամ նա կադրեր է ներկայացրել իր մանկությունից ու հուզիչ գրառում կատարել.

«Քեզնից հետո եղած բոլոր նոր բաները կամաց-կամաց հնանում են, բայց դու դեռ չես գալիս Պապ»:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *