Շրջանառվում է կեղծ տեսանյութ՝ իբրև թե հավաքվածները վանկարկումներով են դիմավորել Մայր տաճար մուտք գործող վարչապետին

Սեպտեմբերի 29-ին Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Տաճարի վերաօծման արարողությունը, որին մասնակցեցին նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այլք։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ի հակադրություն հանրության մոտ սեփական թիմերի կողմից «եկեղեցապաշտ» և «ազգային արժեքների ջատագով» ներկայացվելու սին փորձերի, չէին ներկայացել արարողությանը՝ ապաքաղաքական և բացառապես կրոնական այս միջոցառումը ևս փորձելով ծառայեցնել իրենց նեղ քաղաքական օրակարգերի սպասարկմանը։ Մյուս կողմից՝ սեփական եկեղեցական աստիճանն էլ սառեցրած նախկին հոգևորական, ներկայումս չստացված ընդդիմադիր գործիչ Վազգեն Գալստանյանն էլ, որին, ըստ տեղեկությունների, Էջմիածինն արգելել էր մասնակցել միջոցառմանը, մի ծիծաղելի պատճառաբանություն էր հնարել՝ իր բացակայությունը արդարացնելու համար։

Սակայն, պարզվում է՝ վերջիններս և նրանց հարող լրատվամիջոցները չեն մարսել այն, որ ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած միջոցառումը անցել է առավել քան հարթ՝ առանց որևէ միջադեպի։

Համացանցում սերժաքոչարյանական «վայ-լրատվամիջոցների» կողմից շրջանառվում է մի կեղծ տեսանյութ, որտեղ իբրև թե հավաքվածները տարատեսակ վանկարկումներով են դիմավորում Մայր տաճար մուտք գործող վարչապետին և նրա տիկնոջը։ Սակայն վերաօծման արարողությանը ուղիղ եթերներով հետևածների, տեղում ներկա գտնվածների, ինչպես նաև կեղծ մեդիաապրանքը իրականից տարբերելու փոքր-ինչ անգամ կարողություն ունեցողների համար պարզից էլ պարզ է, որ գործ ունենք էլեմենտար խաբեության հետ։ Արարողության վայրից ուղիղ եթեր ապահովող մի քանի լրատվամիջոցների ուսումնասիրությունն էլ իր հերթին վերջնականապես ապացուցում է, որ վարչապետի և տիկնոջ ժամանման պահին Էջմիածնում որևէ նման միջադեպ տեղի չի ունեցել։

Այսպիսով, վերը նկարագրվածը ցույց է տալիս, որ քաղաքական, արժեհամակարգային, հիմա նաև ազգային ու հոգևոր կյանքի լուսանցքում հայտնված ընդդիմության ներկայացուցիչներին, իրենց աջակիցներին ամեն հաջորդ «սեզոնին» իշխանափոխություն խոստացողներին քաղաքական պայքարի գործիքակազմում այլևս ոչինչ չի մնացել, քան պարզագույն խաբեությունը, սուտն ու կեղծիքը։ Սակայն դա ևս նրանց չի փրկի, նրանց լուսանցքայնացումն անդառնալի է…:

Վարչապետի և Աննա Հակոբյանի՝ Մայր տաճար մուտք գործելու իրական տեսանյութը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *