ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ռուսներին՝ կապված Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանին միացման երկրորդ տարեդարձի հետ։
Երկրի ղեկավարը 2022 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի կազմում այդ շրջանների ընդգրկումն անվանել է «իսկապես ճակատագրական իրադարձություն»։
Նա հայտարարել է, որ Դոնբասի հանրապետությունների բնակիչները ութ տարի շարունակ եղել են գնդակոծման, շրջափակման և ճնշումների տակ, ինչպես նաև մեղադրել է Կիևին «իրենց պատմական հայրենիքից՝ Ռուսաստանից պոկելու փորձի մեջ»:
«Մենք չենք լքել մեր եղբայրներին ու քույրերին, մենք փորձել ենք հասնել ամենադժվար հակամարտության լուծմանը խաղաղ ճանապարհով»,- ասել է նախագահը՝ նշելով, որ կարգավորման փորձերն ավարտվել են «արևմտյան էլիտաների խաբեությամբ»։
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել նոր շրջանների բնակիչներին «համառության, վճռականության և հաստատակամության համար»։
«Այսօր մենք միասին պաշտպանում ենք մեր երեխաների ու թոռների ապահով, բարեկեցիկ ապագան, մեր ընդհանուր ճակատագիրը, մեր մեծ նախնիների ձեռքբերումների ու հաղթանակների հիշատակը, հավատարմությունը նրանց ավանդույթներին ու ուխտերին»,- եզրափակել է Պուտինը:
Նյութի աղբյուր