Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա. Ի՞նչ է կատարվել

Ֆրանս-թուրքական FC Turquoise ակումբի երկրպագուները Վալանսում հարձակվել են ֆրանս-հայկական Homenetmen (Հայկական ընդհանուր մարզական միություն) թիմի խաղացողների վրա, հայտնում է Nouvelles d’Arménie-ն։

Սեպտեմբերի 29-ին Վալանսում կայացած խաղի ընթացքում հայկական ակումբը հաղթել է 2։0 հաշվով։

Հաշվից դժգոհ ֆրանս-թուրքական երկրպագուները վազել են խաղադաշտ ու դանակներով հարձակվել հայ ֆուտբոլիստների վրա։ Նրանք ռասիստական ​​և հակահայկական վիրավորանքներ են հնչեցրել։

Ոստիկանները միջամտել են, խաղը դադարեցվել է։ Մի քանի վիրավոր խաղացողներ տեղափոխվել են հիվանդանոց։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *