Բացառիկ մանրամասներ է հայտնի դարձել Հայլուրին՝ Շրջանային փողոցում երեխաների առևանգման փորձի մասին: Զարուհի Սահակյանը զրուցել է դեռահաս տղաներից մեկի հոր հետ:
Նա պատմել է, որ երեխաները դուրս են եկել աղբը թափելու, երբ 57-ամյա տղամարդը մեքենայով մոտցել է, առաջարկել իր մեքենայով ուղեկցել աղբավայր: Տղաներին կասկածելի է թվացել, որ տղամարդը ձեռնոցով է եղել:
Տղամարդուն չի ճանաչում առևանգման փորձի ենթարկված երեխայի հայրը: Նա չի դիմել ոստիկանություն, քանի որ, իր խոսքով, երեխաները բռնության չեն ենթարկվել: Դա պարզ է դարձել փողոցի տեսախցիկների ուսումնասիրությունից:
Այդուհանդերձ ոստիկանները հայտնաբերել, կալանավորել են անչափահասներին առևանգել փորձած տղամարդուն:
Աղբյուրը՝ 5 TV Channe յութուբյան ալիք: