«Սրանք նկարներ են, որոնք կատարվել ու տարածվել են ռուսական պետական մամուլի կողմից». «Գեոպոլիտիկա» (լուսանկար)

«Գեոպոլիտիկա» թելեգրամ ալիքը լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Սրանք նկարներ են, որոնք այսօր կատարվել ու տարածվել են ռուսական պետական մամուլի կողմից, այսինքն, այս գործողությունն իրականացվել է պետության ցուցմամբ։

Ռուսական մամուլը տարածել է այս լուսանկարները ու վերնագրել այնպես, որ ստորացուցիչ վիճակի մեջ է դնում Նիկոլ Փաշինյանին ու ծաղրում է նրան։ Նիկոլ Փաշինյանին ջանդամ, սա Հայաստանի ստորացում է։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հետ մեր՝ հայ ժողովրդի հարաբերությունները միանշանակ չեն․ ժողովրդի մի ահռելի զանգված պարզապես ատում է Փաշինյանին, բայց Ռուսաստանի կողմից այս քայլը արժանի է պարզապես խղճահարության։ Այսպիսի կադրեր ցանկացած պաշտոնյայի դեպքում կարելի է ստանալ։ Ի՞նչ եք ուզում ասել այս նկարներով։

Եթե ուզում եք ընդգծել, որ Ադրբեջանը այժմ ՁԵՐ ՈՒՂԻՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ հաղթածի դիրք ունի Հայաստանի նկատմամբ, ապա, այո, դա ձեր մոտ ստացվել է։ Եթե ուզում եք ասել, որ ՀԵՆՑ ԴՈՒՔ եք պարտության տարել Հայաստանին, ապա, այո, դա ևս ձեր մոտ ստացվեց»։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *