Աշակերտը 4-րդ հարկից իրեն ցած է նետել

Սամարայում դպրոցականը 4-րդ հարկի պատուհանից ընկել է հենց դասի ժամանակ: Ըստ նախնական վարկածի՝ նրան անհանգստացրել է վերնաշապիկի վրա թափված թանաքը։

Այս մասին հայտնում է ռուսական Baza տելեգրամյան ալիքը։

Ամեն ինչ տեղի է ունեցել Հարավային քաղաքի ուսումնական կենտրոներից մեկում։ Ընկնելուց առաջ տղան կեղտոտվել է թանաքով, նրա դասընկերները սկսել են ծիծաղել, ծաղրել, իսկ տղան սկսել է անհանգստանալ, որ ծնողները կհանդիմանեն դրա պատճառով:

Դատելով տեսանյութից՝ տղան հարվածներ է ստացել գլխի հատվածում։ Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց։ Նշվում է, որ աշակերտը նախկինում ինքնասպանության մասին մտքեր չի արտահայտել։ Նա բարեկեցիկ ընտանիքից է, լավ է սովորում։

Տեսանյութն՝ այստեղ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *