Աննա Հակոբյանը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքը մասնակցում է «Ճախրուկ» անունով սոցիալական սրճատուն հիմնելու վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությանը: Մեդիահաբն է գրում ու շարունակում․
«Փաշինյանի տիկնոջ կողքը նստած մի կին՝ Նարինե Չարչյանը, որը «Դայմոնդի» տիրուհին է և շատ էր փափագում Աննա Հակոբյանի հետ նստել մի սեղանի շուրջ, իր իսկ ռեստորանում ծխում է:
Եւ սա այն դեպքում, երբ հենց ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ընդունած օրենքով արգելվում է ծխելը սրճարաններում, նույնիսկ բացօթյա, մինչդեռ Չարչյանը Աննա Հակոբյանի կողքը նստած ծխում է, այն էլ փակ տարածքում, ու ոչ ոք չի ասում չի´ կարելի: Հետաքրքիր է, ծխելու դեմ պայքարող այդ նույն Արսեն Թորոսյանը Նարինե Չարչյանի՝ Աննա Հակոբյանի կողքը նստած, փակ ռեստորանում ծխելը կնկատի՞, եթե այս տեսանյութը դիտի:
Թե՞ իր ընդունած օրենքները յուրայիններին չեն վերաբերում»։