«Մենք որդեգրել ենք որոշակի ռազմավարություն և այդ ռազմավարությունը հետևյալն է, որ անվտանգային ոլորտում մեր ռազմավարությունների հիմքը պետք է լինի լեգիտիմությունը: Եվ այն ինչ այսօր ԱԺ-ն վավերացրել է, կարծում եմ, որ մենք պետք է ըստ արժանավույն գնահատենք այդ իրադարձությունը, որովհետև մենք դրանով արձանագրել ենք ՀՀ լեգիտիմ տարածքների սահամանների սահմանազատման սկզբունքները, որոնք պետք է կյանքի կոչվեն»:
Այս մասին՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, թե սխալ բան է վավերացվեր, և որ խոսքը հատվածային սահմանազատման մասին է՝ նույն Տավուշի օրինակով:
«Պարզ է, որ Հայաստանի ներսում և ՀՀ-ից դուրս կլինեն տեսակետներ կարծիքներ, մտածված գործողություններ մեզ մեր ռազմավարությունից շեղելու համար. մենք մեր ռազմավարություից չենք շեղվելու:
Պիտի արձանագրեմ նաև որ Կանոնակարգում սահմանված է ոչ միայն հատվածական սահմանազատման հնարավորություն, այլև գործընթացը ավարտվում է ըստ էության ամբողջական սահմանազատմամաբ:
Իսկ այն ինչ տեղի է ունեցել Կիրանցում ու Ոսկեպարում կան տարբեր գնահատականներ, իսկ իմ գնհատականն այն է, որ դա շատ մեծ և շատ լուրջ հաջողություն է առաջին հերթին անվտանագյին ոլորտում: Բոլոն ասում էին՝ ինչպե՞ս են երեխաները դպրոց գնալու Տավուշի մարզի Կիրանց գյուղում, երեխաները Կիրաց գյուղում դպրոց գնում են հաճույքով, անվտանգության զգացումով, և Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է, և մենք այս իրադրությունը ուզում ենք ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նաև նկատեց. «Հասկանում եմ, որ գուցե «Կիկոսի մահը» այն քիչ գրքերից է, որոնք դուք կարդացել եք, բայց կանոնակարգում ձեր նկարագրած մեխանիզմներն ամենևին էլ այդպիսին չեն, և պետք չի ամեն անգամ այտեղ բերել «Կիկոսի մահ»-ի սցենարները, որ գնացի մարդի, ունեցա որդի, անունը Կիկոս, գլխարկը պոպոզ, վեր ելավ ծառին, վեր ընկավ քարին, վա՜յ Կիկոս ջան:
Մենք իրականացրել ենք թափանցիկ գործընթաց, և այն ինչ դուք ներկայացնում եք, ձեր մեկնաբանությունն է, կա Կանոնակարգի տեքստ որը հրապարակային է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Նյութի աղբյուր