Ուղեղում արյան շրջանառությունը բարելավելու 3 ամենահզոր բաղադրատոմսերը

Այս միջոցները կբարելավեն ուղեղում արյան շրջանառությունը   և կազատեն գլխացավերը, կկանխեն դեմենցիան և կնվազեցնեն ինսուլտի ռիսկը։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը չգիտի, թե որքան զգայուն են ուղեղի արյունատար անոթները: Մենք ձեզ ենք ներկայացնում ամենահզոր բաղադրատոմսերը բնական բաղադրիչներից՝ ուղեղում արյան շրջանառությունը բարելավելու համար:     1-ին բաղադրատոմս 1 բաժակ կտրատած սոխ 1 բաժակ մեղր 1 բաժակ լոռամիրգ  

Մանրացրեք սոխը շատ լավ և երբ ստացվի մածուկ վրան ավելացրեք բոլոր բաղադրիչները և մանրակրկիտ խառնեք։ Պահել սառնարանում։ Խորհուրդ է տրվում օգտագործել երկու թեյի գդալ օրական երեք անգամ՝ հիմնական սնունդից առաջ։ Առավելագույն և կայուն արդյունք ստանալու համար բուժումը պետք է շարունակվի երեք ամիս:

2-րդ բաղադրատոմս Բաղադրիչներ 10 գ կռատուկի արմատ 1 բաժակ ջուր Կռատուկի արմատները դնել կաթսայի մեջ, ապա լցնել եռացող ջուր։ Թողնել թրմվի 10-12 ժամ։ Խորհուրդ է տրվում ամեն առավոտ ուտելուց հետո 50 մլ թուրմ ընդունել։ Ընդունման տևողությունը 1,5 — 2 ամիս է։ Այս բաղադրատոմսը շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում հիմնականում նստած և վարում են նստակյաց կենսակերպ։

3-րդ բաղադրատոմս 3-4 ճաշի գդալ աղացած սխտոր 1 բաժակ ձիթապտղի յուղ 1 կիտրոն     Խառնել սխտորն ու ձիթապտղի յուղը, ապա զանգվածը դնել սառնարանում, որպեսզի ամբողջ գիշեր թրմվի։ Հաջորդ առավոտ 1 ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութը խառնեք 1 թեյի գդալ սխտորի և ձիթապտղի յուղի խառնուրդին։ Այս միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել օրական երեք անգամ։ Իդեալական է օգտագործել հիմնական սնունդից կես ժամ առաջ։

Բացի այս բաղադրատոմսերից, առաջարկվում են հետևյալ խորհուրդները. — Պարբերաբար խմեք նռան հյութ — Խմեք խնձորի և գազարի սմուզիներ — Կերեք օմեգա 3-ով հարուստ ձկնեղեն, օրինակ՝ սարդինա, ծովատառեխ, սկումբրիա: Մեր ուղեղը պետք է ստանա համապատասխան սնուցում, որպեսզի ամբողջ մարմինը կատարյալ գործի: Այսպիսով, հետևեք խորհուրդներին և վայելեք կյանքը լիարժեք:

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/CiTGUf1KzeOM

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *