Ի՞նչ արժեն Երևան-Մոսկվա ավիատոմսերը՝ հոկտեմբերի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում.

ArmLur.am-ն այս անգամ կրկին անդրադարձել է Երևան-Մոսկվա թռիչքի ավիատոմսերի արժեքին:

Այսպիսով՝ հոկտեմբերի 25-ին FlyOne ավիաընկերությունը 3 ժամ ուղիղ թռիչքի համար առաջարկում է ավիատոմս, որի արժեքը 62.020 դրամ է, UralAirlines ավիաընկերությունում 3 ժամ 15 րոպե ուղիղ թռիչը՝ 64.160 դրամ: Super Kassa-ում 3 ժամ 50 րոպե թռիչքի արժեքը 69.950 դրամ է:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 26-ին, FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 10 րոպե ուղիղ թռիչքը կարժենա 62.000 դրամ, մեկ այլ ավիատոմսը նույն ընկերությունում արժե 66.300 դրամ: Azimuth-ում 3 ժամ 30 րոպե ուղիղ թռիչքը 71.870 դրամ է:

Հոկտեմբերի 27-ին Super Kassa-ում 3 ժամ 50 րոպե ուղիղ թռիչքը արժե 88.550 դրամ է, Trip.com-ում 3 ժամ 45 րոպե թռիչքն արժե 89.090 դրամ:

Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 28-ին, ավիատոմսերի արժեքը գրեթե չի տարբերվում։ FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 10 րոպե ուղիղ թռիչքը արժե 70.500 դրամ, իսկ Azimuth ավիաընկերությունում 3 ժամ 30 րոպե ուղիղ թռիչքը արժե 71.800 դրամ:

Հոկտեմբերի 29-ին Super Kassa-ում թռիչքը արժե 90.100 դրամ, իսկ Azimuth-ում 13 ժամ ոչ ուղիղ թռիչքը՝ 96.000 դրամ:

Մինչև ամսվա վերջ տոմսերի արժեքը շարունակվում է տատանվել 62.000-ից մինչև 90.000 դրամի սահմաններում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *