Եղիշե Կիրակոսյանը՝ Արդարադատության նախարար

Վաղը կայանալու է ՔՊ վարչության հերթական նիստը: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունն ուսումնասիրում է մի քանի թեկնածուների արդարադատության նախարարի պաշտոնի համար, որոնց թվում թերևս ամենաարժանին համարվում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Վերջինս հայտնի է որպես իրավական փորձով ու մասնագիտական հմտություններով անկախ անձ, որը կարող է ամրապնդել արդարադատության համակարգը և դատական, իրավական համակարգերի բարեփոխումների ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել։

Կուսակցության շրջանակներում կա որոշակի համոզում, որ Կիրակոսյանը կարող է նպաստել հակակոռուպցիոն պայքարի խորացմանը, դատական համակարգի արդիականացմանը և օրենքների արդյունավետ կիրառմանը։ Վարչության անդամները գնահատում են նրա իրավական փորձը, ինչի շնորհիվ նա կարող է զգալիորեն բարձրացնել նախարարության աշխատանքային մակարդակը և նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը։

Բացի այդ, Կիրակոսյանի թեկնածությունն ընդգծվում է կուսակցության որոշ անդամների կողմից՝ նշելով, որ նա կարող է լինել այն գործիչը, որը կկարողանա կամրջել կառավարության և քաղաքացիական հասարակության միջև առաջացած տարաձայնությունները։

Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանի հրաժարականից անցել է գրեթե մեկ ամիս, ՔՊ-ն այս ընթացքում ՔՊ-ական մի շարք թեկնածուներ առաջադրեց, որոնք թիմի ներսում մերժվեցին՝ ոմանք երկու, իսկ ոմանք էլ զրո ձայն ստացան։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *