Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։
Ըստ Shamshyan.com-ի՝ դեպքը եղել է հոկտեմբերի 27-ին։
Ոստիկաններն ու պարեկները Ներքին Շենգավիթ փողոցի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 72-ամյա Ծ. Հ.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքին և գլխին եղել են բազմաթիվ հարվածների հետքեր, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Պարզվել է, որ կասկածյալը կնոջ որդին է՝ 39-ամյա Դավիթ Ե.-ն։
Նա սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին, այնտեղից էլ՝ Շենգավիթի քննչական բաժին:
Նյութի աղբյուր