«Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում Արմավիրով գնացինք: Մինչև մեր առաջին կետ ընկած հատվածում ճանապարհը շատ լավն էր: Մեր գործընկերներին հարցրեցի` Արմավիրից մինչև Գյումրի այսպե՞ս է ճանապարհը:
Ստացա շատ պինդ դրական պատասխան, որ` այո: Ես էլ վերցրեցի, նկարեցի ու հրապարակեցի ճանապարհը` ասելով, թե` ահա Արմավիրից Գյումրի գնացող ճանապարհը բերել ենք այս վիճակին:
Ինչ-որ ժամանակ անց բացեցի, կարդացի մեկնաբանությունները, տեսա` գրված է` հերթական լկտի սուտը, բա դու արի հասի Բայանդուր, բա դու եղե՞լ ես Բայանդուր: Ու պարզվեց` մարդիկ ճիշտ են: Պետք չի ավանսով բաները, չի եղել, ասեք` չի եղել:
Հիմա մինչև տարվա վերջ պիտի գնամ, իմ աչքով տեսնեմ` Բայանդուրի ճանապարհը եղել ա, թե` չէ»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված կարճ տեսանյութի մեջ կառավարության անդամների հետ զրույցում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան