ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Արգիշտի Քյարամյանին. ԶԼՄ

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է կատարել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։

«Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստին Փաշինյանը սպառնացել էր իրավապահներին, թե իր համբերության բաժակը լցվել է։ Վահե Ղազարյանին աշխատանքից ազատելու որոշման մասին մենք դեռևս ամիսներ առաջ էինք գրել, Բադասյանին ազատելու որոշման մասին ևս լուրեր կային, իսկ թե որն է եղել Սանոսյանին ազատելու պատճառը, դեռևս հայտնի չէ։

Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին էլի մարդիկ են հեռացվելու պաշտոններից»,- գրում է աղբյուրը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *