Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են շտապ կանչվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Վարչապետը խիստ զրույց է ունեցել նշված անձանց հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։
Արդյո՞ք վարչապետը պաշտոնանկ կանի նրանց, թե ոչ, պարզ կլինի առաջիկայում։
Նյութի աղբյուր