Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ավագանու նիստում անդրադառնալով հարցին՝ արդյոք տրոլեյբուսներից օգտվող խոցելի խմբերի համար փոխվելու է 50 դրամ արժեքը, ասաց.
«Իրականում նաեւ տրոլեյբուսների շարժակազմի եւ այս ոլորտում բարեփոխումները էլի շատ ակնհայտ են, այսինքն՝ մենք արդեն այսօր քաղաքում տեսնում ենք նոր տրոլեյբուսները, որոնք նախկինում էին բերվել եւ 15 նոր տրոլեյբուսներ են բերվելու.
ինչպես ավտոբուսի դեպքում՝ մենք մեր ժողովրդին շարունակելու ենք էլ ավելի շատ լրիվ այլ որակի ծառայություն։
Եվ միասնական տոմսային համակարգի տրամաբանությունն այն է, որ սակագները եւ տոմսերի տեսակները չեն տարբերակվում ըստ շարժակազմերի եւ տրանսպորտի տեսակի»,- ասաց նա։
Նյութի աղբյուր