Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ինստագրամյան իր էջում իր շնորհակալական խոսքն է հղել`գրելով հետևյալը.
«Հարգելի բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր՝ Արմեն Մուրադյան
Շնորհակալություն Ձեզ և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բուժանձնակազմին: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև բոլոր մայրապետներին և բուժքույրերին, ովքեր իրենց հոգատարությամբ ու նվիրվածությամբ մշտապես մեր կողքին էին։
Ձեր անձնակազմը ոչ միայն բարձրակարգ մասնագետներից է բաղկացած, այլև սրտացավ ու անմնացորդ նվիրումով մարդկանցից, որոնց աջակցությունն անգնահատելի է։
Մեր ընտանիքի համար չափազանց դժվար իրավիճակում, Ձեր գլխավորությամբ՝ բարձրակարգ մասնագետներից ձևավորված անձնակազմը, արեց անհնարինը և մեզ համար իսկական հույսի և վստահության աղբյուր հանդիսացավ: Շնորհակալություն բոլորիդ՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային հրաշք տեսակի
համար։
Նյութի աղբյուր