«Ավտոմեքենան Արթուրն է վարել». 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան

Ավտովթարի հետևանքով զոհվել է 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը՝ Արթուր Խաչատրյանը։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ նա Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից էր, ընտանիքի ավագ որդին։ «Ավտոմեքենան Արթուրն է վարել։ Մեքենայում 3 հոգով են եղել՝ ինքը, մորաքրոջ և հորեղբոր տղաները։ Մյուս երկուսի վիճակը նորմալ է։ Խոսակցություններ կան, որ սրտի կանգ է ունեցել, դրա համար էլ ճանապարհից դուրս է թռել։

Հստակ պատասխանը կտա դատաբժշկական եզրակացությունը։ Իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան։ Փոքր եղբայրը շատ շուտ է մահացել՝ դպրոցական տարիքում։ Մյուս եղբայրը՝ Արտյոմը, ամուսնացած չէր, 25 տարեկան էր, երբ 2020 թվականին կամավոր մեկնեց պատերազմի դաշտ և այնտեղ զոհվեց։

Արթուրը մեծն էր, 33 տարեկան, ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա՝ 2 տղա և 1 աղջիկ։ Տղաների վրա իր եղբայրների անուններն էր դրել՝ Արսեն, Արտյոմ։ Փոքր տղան 2 տարեկան է, զոհված եղբոր անունն էր դրել»,- ասաց Վաղաշենի վարչական ղեկավար Ասատուր Մարգարյանը։ Արթուր Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը՝ վաղը, Վաղաշենի ընտանեկան գերեզմանոցում։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%B4%D5%A5%D6%84%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D5%B6-%D5%A7-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-3-%D5%A5%D5%B2%D5%A2%D5%A1%D5%B5%D6%80-%D5%A7%D5%AB%D5%B6-3-%D5%B6-%D5%A7%D5%AC-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D6%81%D5%A1%D5%B6

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *