Նոր ձերբակալություն Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում

Նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին ձերբակալություններ են տեղի ունեցել:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Կենտրոնի թաղապետերանի պաշտոնատար անձ է ձերբակալվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։

Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալները մի քանիսն են, որոնց մի մասը կալանքի տակ են»,- մանրամասնել է Օհանջանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահ մարմինները գործողություններ էին իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում:

Կար 4 ձերբակալված, նրանցից 3-ը պաշտոնատար անձինք են, որոնք ավելի ուշ կալանավորվել են:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *