Որքան կտուգանվեն վարորդները ձմռանը առանց ձմեռային անվադողերի վարելու համար

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց․ կարգելվի ձմռանը ոչ ձմեռային անվադողերով երթևեկությունը։

Միաժամանակ նոր պայման է ավելացվել, համաձայն որի, կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31 ներառյալ, թեթև մարդատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։

Իսկ ամռանը կարգելվի «բութիկավոր» անվադողերով երթևեկելը։ Կանոնները խախտելու դեպքում տուգանքը կկազմի 5000 դրամ։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%B8%D6%80%D6%84%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%BF%D5%B8%D6%82%D5%A3%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%B6-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B1%D5%B4%D5%BC%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B1%D5%B4%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B0

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *