Արտառոց դեպք Տավուշում. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները հիվանդանոցում են

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում

օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու, այդ թվում՝ անչափահասների։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ տեսուչ Ներսիսյանի գլխավորությամբ, ովքեր պարզվել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի բնակիչներ 36-ամյա Ռոման Ջ.-ն, 35-ամյա Քնար Ա.-ն, 13-ամյա Անուշ Ջ.-ն, 6-ամյա Դավիթ Ջ.-ն և 11-ամյա Արփի Ջ.-ն։

Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխել «սուր էկզոգեն» թունավորում ախտորոշմամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռոման Ջ.-ն և Քնար Ա.-ն ամուսիններ են, անչափահասներն էլ նրանց երեխաներն են։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *