Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները բռնել են ռոբոտ շան, որը թմրանյութով փաթեթներ էր տեղափոխում, գրում է «Комсомольская правда»-ն։
Պեչատնիկի թաղամասի բնակիչները նկատել են անհայտ պարունակությամբ փաթեթներ տեղափոխող անսովոր ռոբոտի և դիմել ոստիկանություն։
Իրավապահները կանգնեցրել են ռոբոտին և փաթեթներում թմրանյութ հայտնաբերել։ Սարքն այնուհետև անսպասելիորեն անջատվել է, որպեսզի հավանաբար ոչնչացնի երթուղու մասին ներքին տեղեկությունը:
Ռոբոտի վրայի տարբերանշանը ցույց է տվել, որ այն պատկանում է թմրամիջոցների վաճառքի ոլորտում մասնագիտացած դարքնեթ հարթակին:
Նյութի աղբյուր