«Վարչապետը հաճախ հանդիպում է խմբակցության հետ, և հաճախ իր գործունեության, հարևան երկրի ղեկավարի հանդիպումներից մանրամասներ է ներկայացնում խմբակցությանը՝ կոմունիկացնում է, և պարզվում է, որ դրա ընթացքում ինֆորմացիաներ կան, որ հայտնվել են մամուլում, բայց արդյոք ճի՞շտ է դա»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառներին:
«Գաղտնիության գրիֆ ունեցող և գաղտնի ինֆորմացիա կրող անձինք, ինչպիսիք են ՀՀ ԱԺ պատգամավորները պետք է իմանան, որ կան իմֆորմացիաներ, որոնք իրենք իրավունք չունեն հրապարակել: Չեմ ուզում հիմա մանրամասների մեջ մտնել, բայց որքան հասկանում եմ պարոն Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ, ով իր հետ շփվել է»,- ասաց Սիմոնյանը, ապա հարցին, թե վերջերս են իմացել արձագանքեց՝ այո, վերջերս են իմացել, կարելի է ասել 1-2 օր առաջ:
Սիմոնյանը նաև նկատեց՝ անձամբ շոկի մեջ է կուսակցության հրավիրված նիստում լսած ինֆորմացիայից:
«Երեկ մենք քննարկել ենք պարոն Աղազարյանի կուսակցությունից դուրս գալու խնդիրը, և մոտավորապես 1,5 ժամ տևած հարցի քննարկման ժամանակ մենք նույնիսկ չենք անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցածին, վարչապետի խնդրանքին՝ մանդատը վայր դնելու հետ կապված, այդ թեման նույնիսկ չի քննարկվել:
Ես անձամբ շոկի մեջ եմ եղել, այն ինչ, որ իմացել եմ երեկ:
Մինչև երեկ բոլոր հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց երեկ ուզում էի անձամբ իրեն խեղդել: Ցավում եմ, որ ինքը երեկ նաև չէր զղջում»,- ասց նա:
Նյութի աղբյուր