SHAMSHYAN.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes Sprinter» և «Toyota Carina» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով 2 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: