Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 16-ի և 18-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք։ Դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Դեկտեմբերի 18-ին և 20-21-ն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 16-17-ը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-19-ն աստիճանաբար կբարձանա 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում` Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ի և 20-21-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։