Ի՞նչ է հայտարարագրել Աշոտ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, 2024 թ-ին չի ներկայացրել 2023 թ-ի տարեկան հայտարարագիր։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում պաշտոնատար անձի ընտանիքի անդամի գույքի, եկամուտների և ծախսերի բաժնում 2024 թ-ի նրա հայտարարագիրը բացակայում է։ Նա վերջին հայտարարագիրը ներկայացրել է 2023 թ-ին։

Պետք է նշել, որ 2023 թ-ին ներկայացրած 2022 թ-ի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում էլ գրեթե ոչինչ հայտարարագրված չէ։

Աշոտ Փաշինյանի հայտարարագրում բացակայում են ոչ միայն անշարժ կամ շարժական գույքի, ավանդների, վարկերի, թանկարժեք իրերի մասին տեղեկատվություն, այլև կանխիկ գումարի, բանկային հաշիվների մնացորդը, ինչպես նաև տարվա ընթացքում ստացած եկամուտը։

Միայն տարեսկզբին նա հայտարարագրել էր 3 292 դրամ, գումար, որը տարեվերջին արդեն զրո էր։

Գրեթե նույն պատկերը նրա 2022թ-ին ներկայացրա հայտարարագրում էր, միայն մեկ տարբերությամբ՝ 2022թ-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա եկամուտ տարվա ընթացքում այնուամենայնիվ ունեցել է։ Տարվա ընթացքում նա ունեցել է 688 հազար 456 դրամի եկամուտ, որից 1100 դոլարը նա ստացել էր Webiz Georgia կազմակերպությունից, որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, 170 հազար դրամը՝ «ԱԿՈՏԵՔ» ՍՊԸ-ից, իսկ 67 հազար դրամը՝ «Սվետլանա Մովսիսյան» ԱՁ-ից։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *