ԱԱԾ-ն մտել է «ԼԱ ԴԵՖԱՆՍ» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել են գետնին․ ի՞նչ կապ ունի քրեական հեղինակությունը

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներն այսօր առավոտյան դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «ԼԱ ԴԵՖԱՆՍ» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել են հատակին ու խուզարկություն սկսել:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ աշխատակիցներից ոմանց ցանկացել են տանել հարցաքննության:

Ըստ ահազանգի՝ հյուրանոցը կապում են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» հետ ու չի բացառվում, որ խուզարկության նպատակը կապված է օրեր առաջ Սեւանում տեղի ունեցած սպանության հետ։

Հիշեցնենք, որ սպանվեց ավագանու անդամ Արսեն Աֆինյանը: Նշենք, որ գործով խուլիգանության համար կալանավորվել է քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» եղբոր որդին՝ Լևոն Բանդուրյանը, ու չի բացառվում, որ քրեական վարույթի շրջանակներում էլ իրավապահները մտել են նրա պատկանող տարածքներ խուզարկության:

ArmLur.am-ը կապ հաստետեց հյուրանոցի հետ՝ հասկանալու համար, թե խուզարկությունն ինչ նպատակով է իրականացվել։ Ի պատասխան մեզ՝ հյուրանոցի տնօրեն Արկադի Կիրակոսյանը հայտնեց, որ հյուրանոցը կապ չունի Ալիկ Բանդուրյանի հետ, ու այն ինչ փնտրում էին, չեն գտել, ու այս ամենն ավելի շատ նման է շոուի.

«Իրավապահները ընկել են շփոթմունքի մեջ ու հյուրանոցը կապ չունի Ալիկ Բանդուրյանի հետ, այլ անձի է պատկանում, այն ինչ ման են եկել, չեն գտել, ուղղակի շոու է: Իրենք ցենզուրայից դուրս բաներ էին պահանջում, ու ես ոչինչ չէի հասկանում, կրկնում եմ՝ շոուի նման էր, ցույց տան, թե աշխատում են»:

ArmLur.am-ի այն հարցին, թե կոնկրետ, որ ուժային կառույցն է մտել, Արկադի Կիրակոսյանը նշեց, որ ԱԱԾ-ն, ու որեւէ աշխատակցի հարցաքնության չեն տարել:

Քնար Մանուկյան

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *