Արփինե Սարգսյանը կադրային ջարդ է սկսել. պաշտոնանկություններ՝ ՆԳՆ-ում

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Դավիթ Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մարտիրոսյանը:

ArmLur.am-ին այս մասին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ նրանք պաշտոններից ազատվել են սեփական դիմումների համաձայն:

ՆԳ նախարարի այլ հրամաններով՝ Վարդան Մաթևոսյանը նշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոնին, իսկ Մարիամ Գևորգյանը, Իրինա Դավթյանը և Տիգրան Մկրտչյանը վերանշանակվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոններին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Աշտարակի ոստիկանապետին անձամբ ազատել է Ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *