Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են․ Բրիտանական The Sun պարբերականը կարևոր տեղեկություններ է հաղորդում

Բրիտանական The Sun պարբերականը, հղում անելով «ռուսական հետախուզության նախկին աշխատակցին», հաղորդում է Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի դեմ մահափորձի մասին, ով ներկայումս գտնվում է Ռուսաստանում։

Ենթադրաբար, փորձ է արվել թունավորել ապստամբների կողմից պաշտոնանկ արված առաջնորդին։

«59-ամյա Ասադը դիմել է բժշկի, գրեթե անմիջապես էլ սկսվել է «խեղդող հազ և շնչառության վատացում», — գրել է հրատարակությունը:

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ այն բանից հետո, երբ քաղաքական գործիչը դիմել է բժշկական օգնության, վերցվել է արյան նմուշառում, նրա մարմնի մեջ թույն է հայտնաբերվել։

Ներկայումս Սիրիայի նախկին նախագահի վիճակը կայուն է։ Ռուսաստանի կառավարության պաշտոնյաները չեն մեկնաբանել միջադեպը:

Բաշար Ասադը Վլադիմիր Պուտինի որոշմամբ քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանի Դաշնությունում։

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասմա ալ-Ասադ էլ, ըստ լրատվամիջոցների, ծանր հիվանդության պատճառով մեկուսացման մեջ է։ Քաղաքական գործչի կինը սուր միելոիդ լեյկոզով հիվանդ է։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *