Վաղը մեր պայքարը կշարունակվի․ Համբիկ Սասունյան․ Տեսանյութ

Համբիկ Սասունյանը ամանորյա տեսաուղերձ է հրապարակել, նշելով, որ Նոր տարի է, և վաղը մեր պայքարը կշարունակվի։

«Մենք պետք չէ երբեք խոնարհվենք մեր թշնամիների առջև, լինեն դրանք արտաքին, թե ներքին թշնամիներ։ Ես վստահ եմ, որ ամեն հայ, որն իրական հայ է, միշտ կծառայի ազգին ու հայենիքին»,- ասել է Սասունյանը։

Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյանը 1982 թվականին Լոս Անջելեսում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին։ ԱՄՆ դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ 2019 ԱՄՆ դատարանը բավարարել է նրա հայցը վաղաժամ ազատ արձակման մասին. նրան բաց են թողել։

2024-ին Համբիկ Սասունյանը մասնակցել է Բագրատ Սրբազանի առաջնորդած ցույցերին։

Մանրամասները ՝ տեսանյութում։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2025/01/01/140758

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *