Ի՞նչ է սպասվում վարկը սահմանված ժամկետից շուտ կամ ուշ մարելու դեպքում

«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ վարկ վերցրած անձը, այսինքն՝ սպառողը, իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն նվազեցվում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը:

Այս իրավունքը սահմանափակող, ինչպես նաև պատասխանատվության միջոցներ սահմանող համաձայնությունն առ ոչինչ է: Վարկը շուտ մարելու դեպքում կրեդիտավորողը (բանկը, վարկային կազմակերպությունը) չի կարող կիրառել պատասխանատվության միջոցներ (տուժանք կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոց):

Վարկը սահմանված ժամկետից ուշ մարելու դեպքում քաղաքացու նկատմամբ կիրառվում են տույժեր և տուգանքներ, որոնք նշվում են սպառողական կրեդիտավորման վերաբերյալ պայմանագրում։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A7-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BD%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BE%D5%A1%D6%80%D5%AF%D5%A8-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%AF%D5%A5%D5%BF%D5%AB%D6%81-%D5%B7%D5%B8%D6%82%D5%BF—%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%B8%D6%82%D5%B7-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *