Բացառիկ տեսանյութ. ինչպե՞ս է մայրը իր նորածին աղջկան նետել պետքարանը

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել բացառիկ տեսանյութ դեպքի վայրից, թե ինչպես է մայրը նոր ծնված երեխային նետել արտաքնոցը։

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել է, որ այսօր՝ հունվարի 3-ին, առեղծվածային ու դաժան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։

Փրկարարները հատուկ սարքավորման միջոցով արտաքնոցից դուրս են բերել նորածնի դին և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է դիահերձարան։ ՀՀ ՆԳՆ-ն հայտնում է, որ 2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին, 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար, կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը։ Հունվարի 3-ին 26-ամյա կինը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BC%D5%AB%D5%AF-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A7-%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80%D5%A8-%D5%AB%D6%80-%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%AE%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B2%D5%BB%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A5%D5%BF%D5%A5%D5%AC-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *