Նիկոլի ոստիկանական պետությունը

Հայաստանի իշխանությունները շարունակում են ձգել պտուտակները ոստիկանական պետության մեքենայում։ Հայաստանի Կառավարության տարբեր կառույցներից ստացված միանգամից վերջին երկու նորությունները կասկածի տակ են դնում ժողովրդավարական հասարակության բոլոր սկզբունքները։

Հայաստանի Կառավարությունը գնում է ևս 200 էլեկտրոնային թևնոց տնային կալանքի և վարչական հսկողության տակ գտնվող քաղաքացիներին վերահսկելու համար։ 2023 թվականի հոկտեմբերին երկրի կառավարությունը և լեհական մատակարարողը արդեն պայմանավորվել էին տնային կալանքի համար 650 թևնոցի և վարչական 350 թևնոցի գնման մասին։ Հաշվի առնելով, որ այս պահին Հայաստանում 532 որոշում է կայացվել տնային կալանքի և 373` վարչական հսկողության վերաբերյալ, ապա հասկանալի է դառնում, որ իշխանությունները չեն պատրաստվում այդ ցուցանիշների վրա կանգ առնել։ Երկրի ղեկավարությունը նախապես պատրաստվում է շատացնել այն մարդկանց քանակը, որոնց նկատմամբ հսկողություն է անհրաժեշտ։

Միաժամանակ հայկական իշխանությունները խստացնում են բողոքի ակցիաների ցրման ժամանակ թույլատրված միջոցները։ Այսպես, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փաստաթուղթ է ստորագրել «Հատուկ միջոցների կիրառման համար թույլատրված չափանիշների հաստատման մասին» համար 9 գործող հրամանում փոփոխություններ կատարելու մասին և թույլատրված հատուկ միջոցների ցանկում ներառել է լուսաձայնային «Զարյա-3» նռնակները։ Այդ ռազմամթերքը արդեն կիրառվել է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների ցրման համար։ Այն ժամանակ տուժել էր 100 մարդ։

Ստացվում է, Ավանեսյանը լեգիտիմ է դարձրել մեր ոստիկանության բանդիտական գործողությունները և կանաչ լույս է տվել մարդկանց դեմ նռնակ կիրառելու համար, որոնք, ըստ էության, զինված հանցագործների վնասազերծման համար են։ «Զարյա-3»-ի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ դրա կիրառումը թույլ է տալիս գործողություններ իրականացնել ոստիկանների համար նվազագույն ռիսկերով։ Քաղաքացիների շահերի մասին, որոնց հավասարեցրել են զինված հանցագործներին, ոչ ոք չի էլ մտածում։

Մեր իշխանությունների նմանատիպ գործողությունների արդյունքում, որոնք ուղղված են ոչ թե ժողովրդավարացմանը, ինչպես մեզ հրամցնում են, այլ ցանկացած ընդդիմադիր հայացքների ճնշմանը, միայն այս տարվա երկրորդ քառորդում գրանցվել է լրագրողների նկատմամբ բռնության 14 դեպք։ Դրանց ժամանակ տուժել են 23 օպերատոր և թղթակից, այդպիսի տվյալներ է ներկայացրել խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Ընդորում, ամեն քառորդում աճում է նաև ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու փաստերի թիվը։ Եթե առաջին քառորդում գրանցվել է 17 նման դեպք, ապա երկրորդ քառորդում` արդեն 26։ Հայաստանի Կառավարությունը արդեն անհարմար չի զգում ոչ մի բողոքի ակցիայից և լկտիաբար փակում է բոլոր անցանկալի լրագրողների և հասարակական գործիչների բերանը։ Մեկին կվախեցնենք, մյուսին կշղթայենք։ Եթե դա իսկական եվրոպական ժողովրդավարություն է, ապա հետո ի՞նչ է լինելու։

Նիկոլ Փաշինյանը հետամուտ է սիստեմատիկ հակահայկական ռազմավարության, որի ընթացքում պլանաչափորեն բոլոր ընդդիմադիրներին ոչնչացնում է ուժային, տնտեսական և քաղաքական մեթոդներով։ Իսկ նրանց դեմ, ում չի հաջողվում վախեցնել, ուղղում է ոստիկանական ապարատը։ Հետագայում միայն ավելի վա՜տ կլինի։ Նիկոլի ոստիկանական պետությունը վերածվում է իրական բռնապետության։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *