Հետմահու ստացած մեդալը վերցրել ու իր ոտքով սեփական գերեզմանին է գնացել, հետո արդեն՝ հանել իր դագաղը

«Զինվորի տուն»-ը ներկայացրել է ուշագրավ պատմություն ադրբեջանական գերությունից վերադարձած Ռաչիկ Աբրահամյանի մասին:

Վերջինիս՝ գերեվարված լինելու մասին ընտանիքի անդամները չեն իմացել, հիվանդանոցներում ու դիահերձարաններում երկար փնտրելուց, իրենց հարազատին չգտնելուցու երկար սպասելուց հետո՝ նրան մահացած են համարել ու Եռաբլուրում թաղումը կազմակերպել:

Գերությունից վերադառնալուց հետո Աբրահամյանը քիչ է մնացել՝ սեփական թաղմանը մասնակցի, գնացել է տուն, տեսել սգացող տան անդամներին, իր՝ մահվան նկարի վերածված նկարն ու մոմերը, իսկ ավելի ուշ արդեն հետմահու ստացած մեդալը կրծքին է ամրացրել ու սեփական ոտքով իր գերեզմանին գնացել:

Որոշ ժամանակ անց, հենց իր ցանկությամբ ու մասնակցությամբ իր դագաղը հանել են, տեղը՝ ընկերոջը հուղարկավորել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *