750 դրամի փոխարեն՝ 2050 դրամ. հերթական տրանսպորտային թանկացումը

Armlur.am-ը գրում է․ Երևան այլևս մարզային տրանսպորտներ չեն մտնի: Քաղաքացիներին հերթական անհարմարություն պատճառած որոշումը արդեն հասցրել է մեծ քննարկման առիթ դառնալ:

Օրեր առաջ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հատված մեջբերված WYG կազմակերպության զեկույցից.

«Քաղաքի կենտրոնում գործող ավտոբուսների տեսակները վերահսկելու և մեքենաների քանակը կրճատելու նպատակով, Երևան մտնող ցանկացած երթուղի պետք է ավարտվի առկա ավտոկայանում կամ տրանսպորտի հանգույցում, որտեղ ուղևորները կարող են տեղփոխ կատարել և շարունակելով ուղևորությունը քաղաքային տրանսպորտով»:

Առաջին հայացքից քաղաքաբնակների տեսանկյունից լավ այս որոշումը մեծ խնդիր է ստեղծում մարզաբնակների համար:

Նրանք ստիպված են լինում ավել գումար և ժամանակ ծախսել քաղաք հասնելու համար:

Armlur.am-ին դիմած մարզաբնակ քաղաքացիներից մեկն, ով ապրում է Հրազդանում, ասում է՝ իրենց մոտակա ավտոկայանը Աբովյան քաղաքում է, որտեղից կրկին պետք է նոր ավտոբուս նստի Երևան հասնելու համար: Սակայն մեկ այլ խնդիր է այն, որ քաղաքացինեը ստիպված են հավելյալ տաքսի ծառայությունից օգտվել Աբովյանին մոտ՝ Հյուսիսային ավտոկայան հասնելու համար, ինչը ևս 1000 դրամ է, եթե ոչ ավելի:

Ստացվում է՝ 750 դրամ Հրազդանից մինչև Աբովյան, Աբովյանից 1000 դրամ Հյուսիսային ավտոկայան և փետրվարի 1-ից արդեն 300 դրամ քաղաքի որևէ կետ հասնելու համար: Այսինքն միայն 2050 դրամ, օրինակ, Հրազդանից քաղաք հասնելու համար:

Մեկ այլ խնդիր է, որ ավտոկայանում ստիպված են սպասել ևս մեկ ավտոբուսի, մինչդեռ ուղիղ երթի ժամանակ քաղաքացիները իրենց ժամանակից խնայում են նվազագույնը 10 րոպե:

Եվ այսպես Հայաստանի տարբեր մարզերից եկողների համար այս նախագիծը մեծ դժվարություններ է առաջացնելու:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *