ՀԱՊԿ երկրներից մեկի ղեկավարը քննարկել է մեր դեմ իրականացվող օպերացիան։ Այս մասին «Ընտանեկան փոդքասթի» ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անվտանգության մեր մոդելը ՀԱՊԿ-ն էր, չէ՞։ Վերջերս իմացանք, որ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի ղեկավարը գնացել է և քննարկել մեր դեմ կազմակերպող օպերացիան։
Եվ սա շատ վառ օրինակ է։ Եվ սա, էլի եմ ասում, անընդհատ է տեղի ունեցել մեր պատմության ընթացքում»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը նաև նշել է, որ անվտանգության համար անհրաժեշտ է կիրառել նաև, այսպես կոչված, փափուկ գործիքներ։
Նյութի աղբյուր