Վերջին օրերին տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ սոցիալական դժգոհության ալիքն սկսել է աճել։
Սոցիալական ցանցերում քաղաքացիներն ու հասարակական գործիչները սկսել են հանդես գալ շարժմանը միանալու գրառումներով և լուսանկարներով։ Ասում են, որ առաջիկա օրերին շարժմանն են միանալու նաև շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ։
Ասում են նաև, որ փետրվարի 1-ից քաղաքացիներն ու հանրային գործիչները պատրաստվում են տեղաշարժվել միայն տրանսպորտով և վճարել 100 դրամ, իսկ եթե վարորդները հրաժարվեն ընդունել այն, ապա չվճարել ընդհանրապես։
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Նյութի աղբյուր