Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր լուրերն եմ կարդում, թե բա՝ «թալանել են հրաչյա հակոբյանի առանձնատունը»:
Խոսքը նիկոլի աներձագ հրաչի մասին ա, որի մականունը ուսանողական տարիներին «հրաչ 100 դրամ էր», որովհետև միշտ համակուրսեցիներից 100 դրամ էր ուզում՝ դասից տուն հասնելու համար: Հիմա արդեն առանձնատուն ունի հրաչը, մի հատ էլ թալանել են ու լուռ ա մնում, որ չասեն՝ բա էդ էղածը քեզ որտեղի՞ց:
Դրա համար մեզ ստիպում են հայտարարագիր լրացնենք, որ իրանց ֆինանսական երազանքները իրական դառնան: Որ նիկոլը ասի` վարկերս ճշտեմ ու հայտարարագիր լրացնեմ ու մեկը չասի` վարկն ի՞նչ ես արել արա, պետության հաշվին ուտում ես, պետության հաշվին տեղաշարժվում, պետության հաշվին ապրում:
Սրանք մեզ արդեն ձեռ չեն առնում, իրանց էշությունը դարձել ա սովորական ապրելակերպ»:
Աղբյուրը` Հրանտ Ավետիսյան