ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը նախօրեին ֆեյսբուքյան եթերով դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը:
«Այս եթերից հետո բոլորդ պարտավոր եք մեկ մարդու նման դատապարտող հայտարարությամբ հանդես գալ՝ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի հասցեին՝ կապված Եղեռնի հարցը հարցականի տակ դնելու հանգամանքով»,- ասել էր Ղուկասյանը:
Արձագանքել, սոցկայքի իրենց էջերում գրառումներ են կատարել երգիչներ Արման Հովհաննիսյանը, Տիգրան Ասատրյանը, Արմենչիկը:
Նյութի աղբյուր