Մամուլում լուրեր էին տարածվել, որ Աննա Հակոբյանը պարտքեր ունի և հարկադիր կատարողները փնտրում են այն ճանապարհը, որով կարող են Աննա Հակոբյանից բռնագանձել պետության հանդեպ գոյացած պարտքերը:
Նշվում էր նաև, որ հետախուզում է հայտարարվել Աննա Հակոբյանի երեք ավտոմեքենաների նկատմամբ:
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն այսօր իր թելեգրամ-ալիքում հրապարակել է լուսանկար, որից պարզ է դառնում, որ Աննա Հակոբյանի պարտքը կազմում է 157 հազար 345 դրամ 20 լումա։
«Չեն ուզում գոնե ձևի համար պետությանն իրենց պարտք-կոպեկներրը վճարեն»,- նշել է Վարդան Ղուկասյանը։
Նյութի աղբյուր