ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը թելեգրամյան իր էջում հատված է հրապարակել իր ուղիղ եթերից ու գրել. «Մարտակերտ 49971 զորամաս. մատաղ արված տղերքը
Չկա ավելի սարսափելի բան, քան սեփական հողի վրա մատաղ դարձած զիվորները… Մարտակերտի 49971 զորամասում նորակոչիկներին բառացիորեն մատաղ են արել։ Նրանք չզոհվեցին մարտի դաշտում՝ թշնամու գնդակից, այլ խեղդվեցին, ճզմվեցին, հանձնվեցին մի վայրագության, որին անուն տալը դժվար է։
Շել կոչվող տարածքում, որտեղ ընդամենը 30 մետր էր բաժանում 5-րդ բատալյոնը, հողը, որով ծածկել են նորակոչիկներին, եղել է ընդամենը 20-30 սանտիմետր։ Մի փոքրիկ շերտ՝ անբավարար, որպեսզի անգամ թաքցնի այդ ոճիրը։
Իսկ 4-րդ բատալյոնի կազմը… Նրանք բառի բուն իմաստով մատաղ են արվել։
Այդ տղերքը երդում են տվել պաշտպանել հայրենիքը։ Բայց ո՞վ էր պաշտպանելու իրենց։ Ո՞վ էր լսելու նրանց ճիչերը։ Իսկ հիմա ո՞վ է հաշվելու նրանց կորցրած կյանքերը՝ որպես մարդկային ողբերգություն, այլ ոչ թե որպես անանուն թվեր զեկույցներում։
Մենք պարտք ունենք՝ բարձրաձայնել, պատմել, չլռել։ Որովհետև լռությունը նոր զոհեր է ծնում»։
Տեսանյութում նա նաև պատմում է, որ ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածների մեղավորը Ջալալ Հարությունյանն է, որ ժամանակին չի տվել ՌԷՊ համակարգը միացնելու հրաման, այ միայն, երբ արդեն ուշ է եղել, ասել է` «վայ քու արա»:
Նյութի աղբյուր